Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է հոսանքազրկել ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ` Մանուկ Մ., ծնված 1964 թ.) եւ «Opel Vectra» (վարորդ` Տիգրան Գ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մանուկ Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: