Հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիեւյան փողոցի 50-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է երկու ժամ առաջ տանը: Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրն է դանակով հարվածել:
Հայրը տվել է խոստովանական բացատրություն, նախապատրաստվում են նյութեր: