Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 122 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության` 22, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման եւ ծեծի՝ 9-ական, սպանության սպառնալիքի՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, յուրացման կամ վատնման ու գույքի դիտավորությամբ վնասման՝ 3-ական, խուլիգանության, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու կամ տարածելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի ու ինքնավնասման 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի եւ բնակարանային գողությունների՝ 3-ական, ապօրինի ծառահատման ու խարդախության՝ 2-ական, եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: