Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի կնոջ բնակարանից փող են գողացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Օհանավան գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 19-ին նա ներկայացել է բաժին եւ հայտնել, որ կնոջ բնակարանի պատուհանը հրել-բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել եւ գողացել փող:

Նա խոստովանել է նաեւ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եւս երկու անգամ նույն կերպ մտել է նույն բնակարան եւ դարձյալ հափշտակել փող:

Նախաքննությունը շարունակվում է: