3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումները ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են մարտավարական զորավարժություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժության ընթացքում հրետանավորները մարտական հրաձգությամբ ճնշել եւ ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները։