Փաստորեն, ոչ միայն ՍԴ ինքնահռչակ նախագահն է քաղաքական աճուրդի առարկա դարձրել Սահմանադրական դատարանը, այլեւ երկրի առաջին փոխվարչապետը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Խայտառակությունը հասնում է գագաթնակետին...

Ասում է՝ «Սահմանադրական դատարանում կա քաղաքական խնդիր»...

Ժողովուրդ, սա անվերականգնելի չիմացության կամ գիտակցված վնասարարության կիսաեզրափակիչ փուլն է...

Նայեք տեսանյութը, որում առաջին փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ուղղակի թաղում է իրավագիտությունն ու անկախ դատարանի ինստիտուտը»,-նշել է նա։