Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սաուդյան Արաբիայի պաշտոնական անձանց հետ եւ լուծել տարաձայնությունները երկխոսության ճանապարհով, տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ համապատասխան պայմանների պարագայում նա կարող է այցելել Էր Ռիադ՝ վեճերի կարգավորման համար։ Նա նշել է, որ Թեհրանը կողջունի ցանկացած պլան, որը կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում, եւ պատրաստ է համագործակցել Եմենում պատերազմի դադարեցման համար։

Իրանը միշտ կաջակցի եմենցի ժողովրդին եւ համարում է, որ պատերազմի դադարեցումն օգուտ կբերի ազգին առաջին հերթին, նշել է նա՝ ավելացնելով, որ Թեհրանի բանակցությունները Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ Եմենի իրավիճակի վերաբերյալ դեռեւս շարունակվում են։