Համացանցում հայտնվել է ենթադրյալ Mazda էլեկտրամեքենայի լուսանկարը։ Նորույթը, որի համաշխարհային շնորհանդեսը հոկտեմբերի վերջին կկայանա Տոկիոյի ավտոսրահում, անվանել են MX-30, հայտնում է Motor-ը։

Նախնական տվյալներով, առաջին զանգվածային էլեկտրական Mazda-ն կստանա 143 ձիաուժանոց էլեկտրաշարժիչ եւ 35,5 կՎտ/ժ-անոց մարտկոց։ Ուժային այսպիսի հարաբերակցությունն օգտագործվել է e-TPV նախատիպում։ Մոդելը ստեղծվել է հատուկ իր համար նախագծված հարթակի վրա եւ «դռների բացման յուրօրինակ համակարգ ունի»։

Ինչպես ասում են ընկերությունում, էլեկտրամոբիլի ներքին հարդարանքը «ընդարձակության զգացում կստեղծի», հավանաբար,  «ճախրող» կենտրոնական վահանակի հաշվին։ Մոդելը շարքի կվերածվի հաջորդ տարի։ Ընդ որում, քրոսովերը կառաջարկվի ոչ միայն հարազատ շուկայում, այլեւ դրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Եվրոպայում։