British Airways ավիաընկերությունը աշխատանքից հեռացրել է ուղեկցորդուհուն այն բանից հետո, երբ նրա ընկերը ծեծկռտուք է սկսել ավիաընկերության օդաչուներից մեկի հետ, հայտնում է Fox News-ը։

Նատալի Ֆլինդալը իր զուգընկերոջը հրավիրել է ուղեկցելու իրեն աշխատանքային չվերթի ընթացքում։ Նրա սիրեցյալը Սինգապուրում կանգառի ժամանակ ծեծկռտուք է սկսել British Airways-ի օդաչուի հետ՝ վեճ հրահրելով հյուրանոցի սրահում։ Նշվում է, որ օդաչուն եւս հեռացվել է աշխատանքից։

Ավիաընկերությունում հայտարարել են, որ աշխատակիցներից վարքագծի որոշակի կանոնների պահպանում են ակնկալում։

British Airways-ը չի հստակեցրել, թե արդյոք օդաչուն կարգապահական տույժի կենթարկվի։