ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ չի համարում Սիրիայում սահմանափակ քանակի ամերիկյան զորքի պահպանումը, հայտնում է CBS-ը։

Նրա խոսքերով, ամերիկյան զինվորականներին, որոնք գտնվել են Սիրիայում, մինչեւ տուն վերադառնալը այլ վայր կուղարկեն։

Նա պնդել է, որ հակամարտությանն անհրաժեշտ է երկու կողմից նայել, քանի որ «բազմաթիվ թուրքեր են սպանվել իրենց սահմաններին հակամարտության պատճառով»։ Թրամփը նորից կրկնել է, որ քրդերը, որոնք հազարավոր կյանքեր են կորցրել ԱՄՆ-ի հետ միասին  ԻԳԻԼ-ի դեմ պայքարում, «հրեշտակներ չեն»։

«Մենք երբեք քրդերին խոստումներ չենք տվել»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Թրամփը։

Թրամփը հաստատել է, որ Սիրիայի հյուսիսային մասում հրադադարը պահպանվում է։ Նա նշել է, որ այդ թեմայով ավելի շատ բան գիտի, քան փորձագետները կամ որեւէ մեկը։ Նրա խոսքերով, ինքը Սիրիայի հյուսիսային մասից զորքերը հանում է, որպեսզի նվազեցնի Միացյալ Նահանգների ներկայությունը Մերձավոր Արեւելքում, սակայն ԱՄՆ-ը հազարավոր զինվորներ է ուղարկում Սաուդյան Արաբիա։