ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը չհայտարարված այցով Սաուդյան Արաբիա է ժամանել մի քանի օր անց այն բանից, երբ Պենտագոնը հայտարարել էր, որ ամրապնդում է իր ուժերը թագավորությունում՝ պայմանավորված Իրանի հետ հարաբերություններում լարվածությամբ, հայտնում է AFP-ը։

Էսպերն Էր Ռիադ է ժամանել Աֆղանստան այցից հետո։

Հոկտեմբերի 11-ին Պենտագոնը հայտարարել էր, որ լրացուցիչ ամերիկյան զորամիավորումներ կտեղակայի Սաուդյան Արաբիայում այն բանից հետո, երբ Էր Ռիադը օգնություն էր խնդրել սաուդյան նավթային գործարանների վրա անօդաչուների հարձակումից հետո, որի մեջ Վաշինգտոնը մեղադրում է Իրանին։

Էսպերն ասել է, որ երկու ռմբակոծիչ էսկաքդրիլներ եւ հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ մարտկոցներ են ուղարկվել Սաուդյան Արաբիա, որի արդյունքում այնտեղ անցյալ ամիս տեղակայված զինվորականների թիվը հասել է 3000-ի։