Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 00:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Cadillac» եւ «Nissan Cube» (վարորդ՝ Հարություն Խ.) մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Cube» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդը՝ «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։