Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէ, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին հորդորել են ժամկետից շուտ հրաժարական տալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա`նշելով, որ նույն շտապողականությունը տեսել է նաեւ այս իշխող ուժի մեջ:

«5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ պագամավոր եղած ժամանակ ընտրվել են տարբեր պաշտոնների: Զեյնալյանը ո՞նց ընտրվեց, պատգամավո՞ր էր, 6-7 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ, նույն պահին դրել են իրենց թեկնածությունը, ընտրվել են ու հրաժարականը գնաց»,-ասաց նա:

Ծառուկյնաը կրկին ընդգծեց, եթե կարծում են, որ Հրայր Թովմասյանի գործողություններում հանցանք կա, հանցակազմ կա, իրենք կողմ են լինելու:

«Էսօր սաղ օդի մեջ, դատարկ-դատարկ հայտարարություններ են անում, ոչ մի հիմնավորումներ չկա: Մենք կարող ենք միասնական էլ քննարկենք, բայց իրենք ոչ մի քննարկման չեն մասնակցում»,-ասաց Ծառուկյանը: