Պետական գործիչը պետք է լինի կանխատեսելի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Չի կարող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու մասին է, առավոտից երեկո քննադատի ՀԱՊԿ-ն, ձեռ առնի ՀԱՊԿ-ը որպես կառույց, իսկ այսօր դառնալով վարչապետ, այդ ՀԱՊԿ-ի համաժողովներում 11 անգամ «Спасибо»-ներ շռայլի: Չի լինում այդպես: Դու կամ կողմ ես, կամ դեմ ես»,-ասաց նա: