Ընտանիքում էլ են խոսակցություններ լինում, բայց պետք է մտածենք, որ մեր խոսքերով կարող ենք վնասել ժողովրդին։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 22–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով  «Հանուն Արցախի» համազգային շարժման նախաձեռնող Վիտալի Բալասանյանի վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։

«Եղել է, ասել են, ընտանիքում էլ են խոսակցություններ լինում, բայց պետք է մտածենք, որ մեր խոսքերով կարող ենք վնասել ժողովրդին»,–ասաց նա։

Ծառուկյանի խոսքով՝ այն խնդիրները,  որոնք կապված են Արցախի ճակատագրի հետ, հայությունը պետք է միասնական լինի։

«Այսօր բոլորը պետք է դնենք մի կողմ, միասնական լինենք՝  հակառակ դեպքում մեր երկու անկախ պետությունները կանգնած են լինելու անդունդի եզրին»,–ասաց նա։

ԲՀԿ առաջնորդը շեշտեց՝  մենք պետք է հասնենք ամբողջ աշխարհում Արցախի ճանաչմանը։

«Այս 30 տարվա ընթացքում Արցախի խնդիրն այնպես պետք է լիներ, որ Ալիեւը ռիսկ չաներ տառ ու բառ հոխորտար, այլ իմանար, որ ամեն մի բառ ասելուց կարող է էլի կորցնել»,–հայտարարեց նա։