ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի տեսակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 22–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  հայտարարեց նա՝  նշելով, որ մամուլից է տեղեկացել  Քոչարյանի վիրահատության մասին։

«Ո՛չ, չեմ տեսակցել, չեմ հետաքրքրվել»,–ասաց նա։

Հարցին՝  իրեն չի՞ հետաքրքրում երկրորդ նախագահի առողջական վիճակը, Ծառուկյաննա արձագանքեց.

«Ինձ բոլոր նախագահներն էլ՝ սկսած առաջինից, երկրորդնեից,  չորրորդից, վարչապետից, բոլորն էլ հետաքրքրում են, քանի որ այս երկրում ապրում եմ»,–ասաց նա, ապա հավելեց.

«Ինձ անընդհատ ուզում եք կապել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ . ամեն մեկն ունի իր տեսակետը , Ծառուկյանը որևէ մեկի առաջ ոչ պարտավորություն ունի, ոչ մի բան էլ չունի, Ծառուկյանն իր սկզբունքով ուզում է, որ իր երկիրն ու ժողովուրդը լավ ապրի։