Այս օրինագիծը կատարյալ չէ եւ չի օգնի ամբողջությամբ լուծել վարչական դատարանների բեռնաթափման խնդիրը, սակայն այդ խնդրի իրականացման առաջին քայլն է: Հոկտեմբերի 22-ին ԱԺ նիստում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ այս մասին ասաց օրինագծի հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագծի խնդիրն է հանրապետությունում վարչական դատարանների բեռնաթափումը: Նրա պարզաբանմամբ՝ Հայաստանում վարչական դատարաններն անչափ ծանրաբեռնված են, քանի որ քաղաքացիներն անգամ աննշան ճանապարհատրանսպորտային եւ այլ պատահարների դեպքում վիճելի հարցերի լուծման համար ուղղակի դիմում են դրանց: Այս ամենը էկականորեն դժվարացնում է դատարանների աշխատանքը, քանի որ այնքան էլ շատ ժամանակ չի մնում ավելի լուրջ գործերի պատշաճ քննության համար:

Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է փոխել համանման գործերի քննության կարգը: Խորհրդարանի կողմից Բաղդասարյանի առաջարկած օրինագծի հավանություն ստանալու դեպքում քաղաքացիները պարտավոր են առաջին հերթին դիմումով դիմել վարչական մարմիններ, որտեղ այդ դիմումը պատշաճ կերպով կքննարկվի, այնուհետեւ 15 օրվա ընթացքում քաղաքացին կստանա իր հարցման պատասխանը: Սրա հետ մեկտեղ, ինչպես նշեց պատգամավորը, իրենք նախատեսում են Կառավարությանն առնընթեր առաձին մարմին ստեղծել, որը պետք է լուծի քաղաքացիների եւ պետական տարբեր կառույցների, մասնավորապես ոստիկանության եւ տուգանքների վճարման, վարչական ակտերի կատարման կատարածուների միջեւ ծագող վիճելի հարցերը:

Հեղինակի հավաստիացմամբ՝ իշխանությունները ցանկանում են լուծել մի քանի խնդիր: Բացի վարչական դատարանների բեռնաթափումից, նախատեսվում է կրճատել պետության ծախսերը պակաս էական գործերի քննության վրա, ինչպես նաեւ սպասելու ժամանակը: