Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.10-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Շահումյան 5-րդ փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ գող է մտել տուն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մալաթայի բաժնից մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամը 09.15-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել ու տնից գողացել են ոսկյա զարդեր:

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Նոր Նորքի, Մալաթիայի քրեական հետախույզների ու Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ:

Հետագա միջոցառումներով պարզվել է նրա կատարած մեկ հանցագործություն եւս: Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.30-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում, Ջիվանու փողոցի մի տան պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով նա գողացել էր ոսկյա զարդեր, փող եւ համակարգիչ:

Ջերմուկցի տղամարդը կալանավորվել է: