Անտառային զանգվածների մակերեսը պետք է ավելացվի Հայաստանի ամբողջ տարածքի 20,1 տոկոսի չափով։ Այս մասին «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովում հոկտեմբերի 22-ին ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը։

Նրա խոսքով՝ նպատակը ոչ միայն այն է, որպեսզի ծառեր տնկվեն, այլեւ որոշակի օգուտ ստեղծվի մարդու համար։ «Պետք է տվյալներ ունենալ ոչ միայն տարածքների, այլեւ այն մասին, թե ինչպիսին են հողերը եւ ինչ ծառեր պետք է տնկվեն։ Կարեւոր է նաեւ ծառերը տնկելիս խուսափել էկոհամակարգը վնասելուց»,- նշել է նա։

Փոխնախարարը նշեց, որ  անտառների մակերեսի մեծացումը կարող է նպաստել հուլիս-օգոստոսին ջրի եւ տեղումների անբավարարության լուծմանը, ինչը շատ կարեւոր է նաեւ գյուղատնտեսական ճյուղի համար։