Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել է մասնագիտական ստւգում։

Նախապատրաստվում են նյութեր։