ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է կոնքոսկրի կոտրվածքի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Associated Press-ին։

Նրա տվյալներով՝ նախկին նախագահը կոտրվածք ստացել է Ջորջիայի նահանգում, տանն ընկնելու պատճառով։

95-ամյա Քարթերը ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1977-1981 թվականներին։