Օսլոյի հյուսիսում անհայտ անձն առեւանգել է շտապօգնության մեքենան եւ վրաերթի ենթարկել մարդկանց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրան հաջողվել է ձերբակալել: «Մենք կրակ ենք բացել, որպեսզի կանգնեցնենք հանցագործին»,- Twitter-ում հայտնել են իրավապահները:

Հատուկ գործողություններին ուղղաթիռ է ներգրավվել: Ականատեսների խոսքով՝ չարագործը վրաերթի է ենթարկել 2 թոշակառուի, ինչպես նաեւ մանկասայլակով երեխայի տեղափոխող մեկ կնոջ:

Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդը մենակ չի գործել, այժմ փնտրվում են նրա հնարավոր հանցակիցները: Verdens Gang-ի հաղորդմամբ՝ առեւանգումից հետո մեքենայում մնացել են շտապօգնության 3 աշխատակիցներ: Դեպքի հանգամանքները պարզվում են: