Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի դուստրը մահացել է սրտի նոպայից, ՌԲԿ-ին տեղեկացրել են Իրանի դեսպանությունում։

Ինքնասպանության մասին ի հայտ եկած տեղեկությունը դիվանագիտական առաքելությունում սադրանք են անվանել։ «Նման բան չի եղել, դեսպանությունը հերքում է դա։ Նա սրտի նոպա է ունեցել երեկ, ցավոք, սրտի նոպայի պատճառով նա մահացել է»,- ճշտել են դեսպանատանը։

Ավելի վաղ Baza-ն տեղեկացրել էր, որ Մոսկվայում Իրանի դեսպանի դուստրը՝ Արեֆահ Սանաին, ինքնասպան է եղել քաղաքի կենտրոնում։ Արարքի պատճառներն անհայտ են։ Հայրենիքում նա նկատվել է հոգեբանի մոտ, գրել է պարբերականը՝ ավելացնելով, որ զոհված կինն ապրել է երկու երկրում, իսկ վերջին անգամ Ռուսաստան եկել է չորս ամիս առաջ։

Ինտերֆաքսի զրուցակիցը նաեւ ասել է, որ դեսպանի աղջիկը հոկտեմբերի 22-ի առավոտյան ինքնասպանություն է գործել։

Մեհդի Սանաին Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպանն է Ռուսաստանում 2013 թվականից։ Գրքերի հեղինակ է, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, մինչ այդ աշխատել է տարբեր պաշտոններում Ղազախստանի եւ Ռուսաստանի դեսպանություններում, եղել է խորհրդարանի պատգամավոր։