Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ՝ հայտարարել են իրաքցի զինվորականները, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ վերջին հաշվով Վաշինգտոնը մտադիր է զորքերը վերադարձնել ԱՄՆ:

Իրաքցի զինվորականների հայտարարությունը հակասում է Պենտագոնի այն հայտարարությանը, որ գրեթե 1000 զինվորական պետք է տեղափոխվի Իրաքի արեւմուտք՝ «Իսլամական պետության» դեմ արշավը շարունակելու եւ «Իրաքին պաշտպանելու» համար:

«ԱՄՆ բոլոր զորքերը, որոնք դուրս են բերվել Սիրիայից, թույլտվություն են ստացել Իրաքյան Քրդստան մուտքի համար: Այդ ուժերին չի թույլատրվում մնալ Իրաքում»,- ասել են իրաքցի զինվորականները: 

Էսպերը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զորքերը թողնել Իրաքում: «Նպատակն այն չէ, որ զորքերն անվերջ մնան Իրաքում, այլ այն, որ վերջին հաշվով մեր զինվորները տուն վերադառնան»,- ասել է նա: