Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը  կապարակնքվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ քաղաքապետի կողմից։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունից հեռանալուց հետո Ահմեդ Դավութօղլուն ակտիվորեն զբաղվում է նոր կուսակցություն ստեղծելու գործով եւ արդեն վերցրել էր գրասենյակ։

Սակայն օրեր առաջ Ստամբուլի Բահչելիէվլերի քաղաքապետարանը, որի քաղաքապետը իշխող կուսակցության անդամ է, կապարակնքել է գրասենյակը՝ պատճառաբանելով, որ գրասենյակի սեփականատերը տարիներ առաջ առանց թույլտվության է ներքին վերանորոգում անցկացրել։