Հայաստանի քաղաքացիների ընդհանուր կարողությունը 2019թ․ կազմում է մոտ 42 միլիարդ դոլար։ Այս մասին ասվում է Credit Suisse հետազոտական ինստիտուտի Global Wealth Report զեկույցում։ Հայաստանը միջնից ցածր եկամտի մակարդակ ունեցող երկրների թվում է։Մեկ մեծահասակին ընկնող կարողությունը գնահատվում է 19 517 դոլար։

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Վրաստանի կարողությունը կազմում է մոտ 37 միլիարդ դոլար, Ադրբեջանինը՝ 83 միլիարդ։ Վրաստանը նույնպես միջնից ցածր եկամտի մակարդակ ունեցող երկրների թվում է, իսկ Ադրբեջանը՝ միջինից բարձր։