WhatsApp մեսենջերը թեսթավորում է նոր գործառույթ, որը թույլ կտա սահմանափակել այն անձանց ցուցակը, որոնք օգտատիրոջը խմբային չատում ավելացնելու իրավունք ունեն, հայտնում է WABetaInfo-ն։

Այժմ մեսենջերի օգտատերը կարող է ընտրել, թե ով կհրավիրի իրեն քննարկումների՝ բոլոր օգտատերերը, միայն իր հեռախոսագրքից մարդիկ, թե ոչ ոք։ Միաժամանակ որոշ հաշիվներ կարելի է ընդգրլել «սեւ ցուցակում»։

Նորամուծությունը հասանելի է iOS-ի 2.19.110.20 եւ Android-ի 2.19.298 բետա-տարբերակներում։ Այն դեպքում, եթե նոր գործառույթը այդպես էլ չի հայտնվում, անհրաժեշտ է նորից ներբեռնել հավելվածը։ 

Գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է բացել WhatsApp-ի կարգավորումները, անցնել օգտահաշվի կարգավորմանը, ընտրել «անվտանգություն» կետը, որում պետք է ավելացած լինի նոր մենյու՝ «խմբեր», այստեղ էլ ընտրվում են անհրաժեշտ գործառույթները։