Հայաստանի զինանշանը փոփոխությունների, լրացումների եւ ուղղումների կարիք ունի։ Այս մասին հոկտեմբերի 22-ի խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցությունից նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանը։

Նրա խոսքերով, զինանիշագիտության տեսակետից, Հայաստանի զինանշանը թերություններից զուրկ չէ, եւ այն, ինչպես արտահայտվեց մտահոգ պատգամավորը, «կեղծ է հնչում»։ «Ես հանդիպել եմ փորձագետների հետ, խոստացել եմ բարձրացնել այդ հարցը եւ մտցնել այն Ազգային ժողովի օրակարգ եւ սրբագրումներ ու ուղղումներ կատարելու միջոցներ գտնել՝ այնպես, որ այն թեթեւ եւ հարթ լինի։ Եւ, երաժշտական լեզվով ասած, «լեգատո»»,- պարզաբանեց «ժողովրդի ստեղծագործ ծառան»։