Չենք պատրաստվում պայքարել «Սորոսի» գրասենյակի դեմ միայն նրա համար, որ ինչ-որ մեկն այդպես է ուզում։ Այս մասին հոկտեմբերի 22-ին «Հեղափոխական Հայաստան․ Ոստիկանության բարեփոխումների օրակարգ» քննարկման շրջանակներում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին։

«Մենք կօգտագործենք բոլոր միջոցները հասարակության հետ քննարկումների համար, հարգում ենք բոլոր հասարակական յկազմակերպություններին եւ այն գործունեությունը, որ նրանք իրականացնում են»,- նշեց նա։ Քոչարյանի խոսքերով, անցել են այն ժամանակները, երբ ոստիկանությունը, ելնելով քաղաքական նախապատվությունից, կապի մեջ չէր մտնում ՀԿ-ներից որեւէ մեկի հետ։