Համացանցում է հայտնվել հաջորդ սերնդի «լիցքավորված» BMW M3 սեդանի առաջին լուսանկարը: Լուսանկարը Facebook-ում հրապարակել է բրիտանական Evolve Motors ընկերությունը, հաղորդում է Autonews-ը:

Դատելով լուսանկարից՝ ստանդարտ սեդանի հետ համեմատած՝ նոր սերնդի 3-Series-ի հիմնական տարբերությունները կլինեն ընդլայնված անվային կամարները, ոչ մեծ սփոյլեր բեռնախցիկի տանիքին, 4 խողովակաճյուղ, ինչպես նաեւ սեւ պլաստիկե տարրեր:

Նախնական տվյալներով՝ նոր M3-ը հագեցած կլինի էապես մշակված 3 լիտրանոց շարային 6 մխոցային շարժիչով 2 տուրբիններով: Նախնական տարբերակը կզարգացնի 480 ձիաուժ, այն դեպքում, երբ ֆլագմանական Competition տարբերակը կստանա 510 ձիուժ հզորությամբ շարժիչ: