Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին: Այս մասին հայտարարել է NASA-ի գլխավոր ադմինիստրատոր Ջիմ Բրիդենստայնը:

«Եթե մենք արագացնենք Լուսնի վրա վայրէջքի ժամկետները, այդպիսով կարագացնենք նաեւ Մարսի վրա վայրէջքի ժամկետները: Կարծում եմ՝ մենք դա կկարողանանք անել 2035-ին»,- Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է Բրիդենստայնը, հաղորդում է Space.com-ը:

Ապրիլին Բրիդենստայնը հայտարարել է, որ 2033-ին NASA-ի տիեզերագնացները կհայտնվեն Կարմիր մոլորակում: «Մենք պետք է սովորենք ապրել եւ աշխատել այլ աշխարհում: Լուսինը լավագույն վայրն է այդ հնարավորություններն ու տեխնոլոգիաներն ապացուցելու համար»,- ասել էր նա:

Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում ելույթ է ունեցել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը նշել է, որ  NASA-ի «Արտեմիդա» ծրագիրը, որի նպատակն է 2024-ին Լուսին վերադարձնել տիեզերագնացներին, տրամպլին է հանդիսանում Մարսի վրա հնարավոր առաքելության համար: