ԱՄՆ Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությանը՝ որպես դաշինքի 30-րդ անդամ, հայտնում է Reuters-ը։

Հյուսիսային Մակեդոնիան երկար ժամանակ ձգտում էր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, սակայն չէր կարողանում, մինչեւ լուծեց Հունաստանի հետ տարաձայնությունները։ Փետրվարին երկիրը իր «Մակեդոնիա» անվանումը փոխեց «Հյուսիսային Մակեդոնիա»-ի։

Ակնկալվում է, որ Հյուսիսային Մակեդոնիան պաշտոնապես դաշինքի մեջ կմտնի դեկտեմբերին Լոնդոնում ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպման ժամանակ։