Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,77 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 54,06 դոլար, փոխանցում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0,47 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 59,42 դոլարի։