Մեխիկոյի հասարակական անվտանգության նախարարությունը հայտնել է Մեխիկոյի կենտրոնում ուժային մասշտաբային գործողությունների մասին: Ուժայինները նարկոլաբորատորիաներ, զինանոց եւ պատրաստի արտադրանքի պահեստ են հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ձերբակալվել է 31 մարդ:

«Առավոտյան համատեղ գործողություններ են անցկացվել ՌԾՈւ 147 ծառայողների, հասարակական անվտանգության նախարարության 600 աշխատակցի եւ գլխավոր դատախազության 90 գործակալների մասնակցությամբ: Կուաուտեմոկում գտնվող մի քանի շենքերում 31 մարդ է ձերբակալվել»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Օմար Գարսիան:

Նրա խոսքով՝ գործողությունները նախաձեռնել են տեղի բնակիչները, որոնք բողոքել են, որ այդ վայրում զինված անձինք են բնակվում, բռնություն կիրառում, կրակոցներ հնչեցնում եւ թմրանյութեր վաճառում:

«Նախարարությանը հայտնի է դարձել Մեխիկոյի իշխանությունների որոշ ներկայացուցիչների հետ հանցավոր դավադրության մասին»,- հայտնել է Գարսիան: