Lonely Planet տուրիստական պորտալը կազմել է այն երկրների վարկանիշը, որտեղ արժե այցելել 2020 թվականին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Առաջին տեղում է հայտնվել Բութանի թագավորությունը: «Հիմալայան դրախտի այս փոքրիկ հատվածը այցելուներին հնարավորություն կտա զբոսնելու աղբով չաղտոտված լեռնային արահետներով՝ մարդկանց ընկերակցությամբ, որոնց բուդդայական հավատը թույլ է տալիս շրջակա միջավայրի հետ ներդաշնակության մեջ լինել»,- նշված է հետազոտության մեջ:

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Անգլիան, որտեղ, ինչպես նշում են Lonely Planet-ի փորձագետները, կարելի է վայելել առափնյա հոյակապ տեսարանները:

Ցուցակում երրորդն է Հյուսիսային Մակեդոնիան, որը հանրահայտ է իր խոհանոցով, հնագույն ավանդույթներով եւ բնությամբ, նշված է հետազոտության մեջ:

Նշված երկրներից բացի, վարկանիշային ցուցակի մեջ են մտել Կարիբյան ծովի հարավում Արուբա պետությունը, Աֆրիկայի հարավում Էսվատինի թագավորությունը (նախկին Սվազիլենդ), Կոստա Ռիկան, Նիդեռլանդները, Լիբերիան, Մարոկկոն եւ Ուրուգվայը: