Պետք է լինել Հայաստանի կողքին հնարավոր աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակ։ Այս մասին ասել է ֆրանսիական Օվեռն Ռոն Ալպեր դեպարտամենտի ղեկավար Լորան Վոկիեն Հայաստանի հետ բարեկամությանը նվիրված երեկոյում։

«Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում մենք տեսանք կտրված գլուխների լուսանկարներ, բռնության զոհեր։ Նրանք սպանության զոհեր են միայն այն պատճառով, որ քրիստոնյաներ էին։ Գրեթե նույնը տեսել եմ Իրաքում։ ԻԼԻՊ կատարած բարբարոսությունները։ Ասում եմ այս մասին, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել մի ժամանակ, կարող է կրկնվել»,- ասաց Լորան Վոկիեն։

«Ինչ վերաբերում է Արցախին։ Դա ուղերձ է։ Ժողովրդի վճռականություն, որն իր ձեռքն է վերցրել սեփական ճակատագիրը։ Մենք մեր կողմից պետք է աջակցենք արդար կարգավորմանը»,- ընդգծել է դեպարտամենտի ղեկավարը։