Երեկ եւ այսօր  Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ամբողջ աշխատակազմը գործի դուրս չի եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։

«Աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 30 տոկոս բարձրացում։ Նրանց աշխատավարձը մոտ 350-400 հազար է՝ կախված տարբեր հանգամանքներից»,-նշեց նա։

Գրձելյանի փոխանցմամբ՝ Գյումրիից եւ դեպի Գյումրի, ինչպես նաեւ Թբիլիսի մեկնող գնացքները փաստորեն կանգնած են: