Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից: