ՀՀ ԱԺ-ը կրկին շարունակում է իր աշխատանքը կիսադատարկ նիստերի դահլիճում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ նման պատկեր էր նաեւ հոկտեմբերի 22-ին, ինչն առաջացրեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի վրդովմունքը:

Այս անգամ պատգամավորների «աշխատասիրության» վկաներն են «Ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի դասախոսներն ու ուսանողները, որոնք գտնվում են հատուկ ամբիոնում, որտեղից էլ կարող են տեսնել պատգամավորների դատարակ կարմիր աթոռները: