Թուրքիայի Ուշաք քաղաքի տներից մեկում գիշերը բռնկված հրդեհի ծխի հետեւանքով մահացել են հայրը եւ 3 երեխաները։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ուշաք քաղաքի Չելիքհանի փողոցի տներից մեկում պահարանում գտնվող հագուստները դեռեւս անհայտ պատճառով սկսել են այրվել, որից առաջացած ծխի հետեւանքով տանը քնած 32–ամյա հայրը եւ 3 երեխաները՝ 9, 6, եւ 3 տարեկան, մահացել են։ Դեպքի վայր մեկնած բժիշկները ողջ են գտել միայն 27–ամյա մորը, ում արագ տեղափոխել են հիվանդանոց։