Ամերիկացի զինծառայողները, որոնք Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններից տեղափոխվել են Իրաք, Իրաքի տարածքը կլքեն չորս շաբաթվա ընթացքում։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է Al-Hadath հեռուստաալիքը, չորեքշաբթի Բաղդադում ասել է Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամարին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ «Սիրիայից դուրս բերված ամերիկյան զորքերը Իրաքից կհեռանան չորս շաբաթից»։

Աշ Շամարին այս հայտարարությունն արել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի հետ բանակցություններից հետո, որը մի քանի ժամ առաջ ժամանել է Բաղդադ՝ չհայտարարված այցով։ Բաղդադում Պենտագոնի ղեկավարը նախատեսում է հանդիպել նաեւ երկրի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ։