Ս.թ. հոկտեմբերի 22-ին եւ 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունն այս առնչությամբ հայատարարություն է տարածել, որում ասվում է․

«Մեքենավարների եւ նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում եւ որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալը:

Ս.թ. 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձի չափը կազմել է 364 հազար ՀՀ դրամ»: