Լոռու մարզում, հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի բնակիչ, 66-ամյա Կառլեն Մ.-ն իր վարած ГАЗ 2410 մակնիշի 34 ՍF 769 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Երեւանի բնակիչ, 26-ամյա Գարիկ Թ.-ի վարած Opel Zafira մակնիշի 34 ON 044 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու նրա ուղեւոր, Երեւանի բնակիչ, 44-ամյա Գեւորգ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն: