Ինձ վերջին օրերին հաճախ են հարցնում, բաց կթողնե՞ն հոկտեմբերի 27-ի հիմնական ահաբեկչին: Ասեմ, որ չնայած երեկ մամուլում հայտնվեց նրա դիմումի լուրը, իմ համար անակնկալ չէր: Մի քանի տեղից մեսիջներ արդեն ստացել էի: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ասում են էս գործի քավորը կրկին ՀՀՇամերձ շրջանակից է, անուն ազգանունը դերևս չեմ գրում, բարոյականության հարց է, իսկ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը, (ոնց կուզեք ասեք), ինձ անբարոյական չի դարձրել : Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հարություն Հարությունյանը.

«Ինչ որ է, իմ կարծիքը հետևյալն է. Հաշվի առնելով ինչ սորտի (տեսակի) մարդկանց հետ գործ ունենք, նաև նկատի ունենալով անցած տարիների ուղղորդված  շահարկումները, կարող եմ ասել , որ գործարքի գնալու են կամ արդեն գնացել են: Կարծում եմ՝ հերթական անգամ կեղծ ցուցմունք կկորզեն, իրեն, իհարկե բաց չեն թողնի, բայց այդ ցուցմունքը կդնեն շրջանառության մեջ, կհրապարակեն ասենք՝ «Հայկական Ժամանակում», հետո դրա մասին ռեպորտաժների պատվերներ կիջեցնեն «Ազատություն» ռադիոկայանին , Հ1-ին, Սիվիլնեթի Թաթուլին, Արման Բաբաջանյանին կհանձնարարեն ավելի ուժգին ստեր հորինի և տարածի, մարդկանց ուղեղները կլվանան, մի քանի հոգու մի քանի ամիս կամ գուցե տարի, կձերբակալեն և բոլորը կլինեն գոհ ու երջանիկ, իսկ ոմանք՝ չաղ ու բախտավոր: Իսկ բուն կազմակերպիչները կշարունակեն կրել իրենց պատիժը:

Արդեն ակնհայտ է դառնում, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր: Հիշեք հոկտեմբերի 27-ից առաջ ընթացող ՆԳ ոստիկանական զորքերի հրամանատար Վահան Հարությունյանի դատի ժամանակ բարձրացված այն քսիֆի թեման, երբ Վահանին քսիֆ (նամակ) էին ուղարկել մոտավորապես այս բովանդակությամբ. «Մի քիչ համբերի, շուտով ամեն ինչ փոխվելու է»: Մի քանի օր հետո եղավ հոկտեմբերի 27-ը, և այն հայտնի ցուցակը, որ պահանջում էին պաշտոններ: Իսկ թե ամբողջ նախաքննության ընթաքցքում, որտեղ էր որոշվում, ինչ ընթացքով պետք է տարվի նախաքննությունը և որտեղից էին իջնում հրահանգները , դա արդեն այլ թեմա է: Երևի մի օր արժի այս թեմանյին էլ անդրադառնալ»: