Արմավիրի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:45-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Մրգաշատ գյուղի վարչական տարածքում, բախվել են 36-ամյա Մանուկ Մ.-ի վարած «ՎԱԶ 21011» մակնիշի 33 VO 595 համարանիշի եւ 34-ամյա Արշակ Ե.-ի վարած Ford Transit մակնիշի 35 PZ 202 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով ВАЗ 21011-ը գլխիվայր շրջվել եւ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու գազոնի մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Գլխիվայր շրջված ավտոմեքենան ոստիկանության Մեծամորի բաժնի ոստիկանների, ճանապարհային ոստիկանների եւ քաղաքացիների օգնությամբ ուղղվել է եւ այն քարշակով տեղափոխվել է անվտանգ վայր: