Հոկտեմբերի 24-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ: Առաջիկա երկու օրերի ընթացքում օդի ջեմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: 

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23:  

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +19+21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+19,  

Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +16+20,  

Տավուշում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+23,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+19, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +20+22,

Արարատում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +20+23,  

Արմավիրում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +20+23,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+23,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,

Արցախում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18 (հովիտներում գիշերը՝ +6+9,  ցերեկը՝ +20+24):