Հոկտեմբերի 22-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Սիսիանի հանքավայրից ապօրինի հանքանյութ են տանում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Անգեղակոթ գյուղի մոտակա խիճի հանքավայրից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել առանց համապատասխան փաստաթղթերի շահագործվող «ԿամԱԶ-55111» բեռնատար չորս ավտոմեքենա՝ բարձված ընդհանուր մոտ 22 խմ սեւ հրաբխային շինարարական խճով, որը նախատեսված էր ճանապարհաշինական աշխատանքների համար:

Վնասի չափն ու հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: