Խորվաթիան կատարել է Շենգենյան գոտի մտնելու համար անհրաժեշտ պահանջները։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացող Ժան Կլոդ Յունկերը, հայտնում է DW-ը։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Խորվաթիային Շենգենյան գոտի մտնելու բոլոր նախապայմանների կատարման ժամանակ նրա ջանքերի եւ համառության համար»,- հայտարարել է Յունկերը։

Եվրահանձնաժողովում հատուկ նշել են Խորվաթիայի ներդրումը Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանության հարցում։ Որպեսզի բալկանյան երկիրը մտներ Շենգենյան գոտի, անհրաժեշտ էր բոլոր 26 շենգենյան երկրների համաձայնությունը։