Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի եւ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Այդ մասին NEWS.am–ին հյատնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահն ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարը հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարեւոր օղակ՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցնում կազմակերպության գործունեության մեջ: