Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ կառավարությունն ընդհանրապես հասցրել է բազմաթիվ հարցումներ ստանալ՝ կապված հայկական զինանշանի ապագայի հետ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 23-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» կառավարող դաշինքի նորաթուխ պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցին հանրապետության պետական զինանշանում շտկում մտցնելու մասին։

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ վարչապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորել է ինքը՝ Հարությունյանը, եւ որը, նրա խոսքով, կքննարկի հարցը փորձագիտական շրջանակների եւ շահագրգիռ անձանց հետ։

«Զինանշանի շտկումները կկատարվեն համապատասխան քննարկումներից հետո»,- ընդգծել է նախարարը։